|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Համայնքի ընտրություններ (Արտաշատ)
Համայնքը պարզապես վարչական տարածք չէ․ այն առաջին հերթին այնտեղ ապրողների տունն է, պատմության, ինքնության և միասնականության կենդանի շարունակությունը։ Ուժեղ համայնք կառուցվում է ազգային արժեքների պահպանմամբ, ազատության և արժանապատվության պաշտպանությամբ, սոցիալական արդարությամբ, ժողովրդավարությամբ և համայնքի յուրաքանչյուր անդամի հանդեպ պատասխանատվությամբ։
Համայնքի յուրաքանչյուր անդամ պետք մեկ անգամ իրատես և կշռադաված գործի ու իր քվեով իր պատգամը պիտի տա թեկնածուին և համարժեք արդյունք պահանջի։
Պատասխանատվությունը պետք է լինի այսօր, որպեսզի վաղը արդյունքը լինի` տեսանելի, շոշաձելի և չափելի։ Խոսքը պետք է վերածվի աշխատանքի, գաղափարը՝ գործի, իսկ միասնականությունը՝ իրական ուժի։ Համայնքի զարգացումը պահանջում է ազնիվ աշխատանք, փոխադարձ վստահություն, հաշվետվողականություն և մարդկանց ծառայելու պատրաստակամություն։
Դուք ունեք այդպիսի թեկնածուներ։ ՀՅ Դաշնակցությունն իր առաջարկն արել է։ Կյանքը, փորձը, նախընթաց շրջանը ձեր աչքի առջև է, վստահ եղեք, որ ճիշտ ընտրությունն այսօր կփոխի ձեր պահանջները վաղը, կփոխի ձեր նշաձողը, կփոխի իրավիճակը առհասարակ։
Ընտրեք ձեր և մեր ընկերոջը։
Քվեաթերթիկ N:10
Հ.Գ. Հաջողություն ձեր աշխատանքներին սիրելի ընկերներ։
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ