|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը:
«Մենք տեսնում ենք, որ ամենաթողություն է, առաջին հերթին՝ իրավական դաշտում, և անում են այն, ինչ պատվիրում է իշխող կուսակցությունը, իշխող ուժը։ Այլ կերպ մեկնաբանելու բան չկա այս դատավարության հետ կապված, որովհետև երբ արդեն Սահմանադրական դատարանը նույնիսկ ասում է, որ դա հակասահմանադրական հոդված է, և փորձում են գտնել ինչ-որ այլ հոդվածներ, որոնք մինչ օրս էլ պարզ չէ՝ որոնք են, ապա սա ուղղակի այն է, ինչ արվում է իշխող կուսակցության պատվերով, իշխող կուսակցության առաջադրանքով։ Ընդ որում, դա արվում է ուղիղ եթերով՝ ԱԺ ամբիոնից հնչող հայտարարություններով»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։