կարևոր
592 դիտում, 48 րոպե առաջ - 2026-09-14 18:21
Քաղաքական Տարածաշրջան

Ֆիդանը կայցելի Ադրբեջան. օրակարգում՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերություններն են

Ֆիդանը կայցելի Ադրբեջան. օրակարգում՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերություններն են

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-16-ը կայցելի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այցի ընթացքում Ֆիդանը բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկկողմ և ընդլայնված ձևաչափերով, ինչպես նաև կհանդիպի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Նախատեսվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարին կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Սպասվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կշեշտի «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հնարավորությունը և կվերահաստատի Անկարայի աջակցությունը երկու կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը»։