|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ կառավարությունում քննարկվում է հերթական կադրային նշանակման հարցը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու տարբերակը։
Կառավարությանը մոտ կանգնած նույն աղբյուրները փոխանցում են, որ Վահրամ Դումանյանի ագրեմանն արդեն Մեքսիկա ուղարկվել է, և սպասվում է Մեքսիկայի կողմից համաձայնության հարցի հստակեցումը։
Հատկանշական է, որ Վահրամ Դումանյանը երկար տարիներ զբաղեցրել է կրթության և գիտության ոլորտի բարձր պաշտոններ։ Հիմա կանցնի դիվանագիտական ասպարեզ»։