|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Սերգեյ Լոքյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանագրով՝ Գուրգեն Դումանյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ նշանակվելուց հետո հավանական թեկնածուների շարքում հենց Սերգեյ Լոքյանն է։ Սակայն վերջինս հերքում է այս լուրերը։
«ՉԻ»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այս լուրերը, Սերգեյ Լոքյանն ասաց. «Չէ, չկա նման բան»։ Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք ցանկություն չունե՞ք` ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեք Լոքյանը բացասական պատասխան տվեց. «Չունեմ, չունեմ»»,– գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։