կարևոր
334 դիտում, 55 րոպե առաջ - 2026-08-31 22:04
Հասարակություն Քաղաքական

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։

Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։

Ձերբակալման պատճառների, հարուցված քրեական վարույթի և այլ մանրամասների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։