|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Պատգամավոր, Գալուստ Սահակյանի աներձագ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նեղացել է հարազատ կուսակցությունից և, իբրև բողոքի նշան, բոյկոտել է անցած քառօրյան: Եվ չի էլ թաքցնում իր վերաբերմունքը: Մինչև հարկայինի կողմից տուգանվելը Բուռնաշը նեղսրտել էր կուսակցությունից, որ մատը մատին չխփեցին և Ծառուկյանին կարգի չհրավիրեցին՝ թույլ տալով, որ «Հրազդան» տոնավաճառից առևտրականներ փախցնի ու մեծ վարկի տակ գցի Աղաբաբյանին: Դրան էլ հետևեց ՀՀԿ-ի ուղիղ հարվածը՝ հարկայինը նրան տուգանեց 60 միլիոնով: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Բուռնաշը հանդիպել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ու պարզաբանում պահանջել, բայց նրան ցույց են տվել Սերժ Սարգսյանի դուռը: Աղաբաբյանն էլ որոշել է բոյկոտել ԱԺ նիստերը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։