|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, որովհետև նա իր ֆեյսբուքյան պատին տեղադրել էր Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին մի հոդված և մի տեսանյութ, որից երևում է, թե ինչպես է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հորանջում և, ի վերջո, աչքը կպցնում իր իսկ նախաձեռնած խորհրդաժողովի ժամանակ:
Yerkir.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ինքն է վարում իր ֆեյսբուքյան էջը:
Աշոտ Աղբաբյանը նախ կատակեց. «Մամուլը հետևիցս է ընկել»: Հետո նշեց, որ ինքն է վարում իր ֆեյսբուքյան էջը: «Իսկ ինչո՞ւ էիք էջում դրել Ծառուկյանի՝ աչքը կպցնելու պահը ֆիքսած տեսանյութը»,- հարցրեցինք: Աշոտ Աղաբաբյանը կրկին կատակեց. «Հա ի՞նչ վատ ա, տղա ա, թող քնի, էլի»: Հարցրեցինք` այսինքն` նրա դեմ ոչինչ չունե՞ք: «Չէ, ոչ մի բան չունեմ նրա դեմ, կարգին տղա ա Ծառուկյանը, ի՞նչ եք խոսում»,- ասաց պատգամավորը:
Իսկ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին պատմող հոդվածի հետ կապված` նշեց. «Միամիտ ձեռքս ա կպել, բայց ոչինչ»: