կարևոր
445 դիտում, 58 րոպե առաջ - 2026-08-30 17:44
Հասարակություն Քաղաքական

Եկեղեցու ինքնավարությունն ու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական ընթացքը. Լիլիթ Գալստյան

Եկեղեցու ինքնավարությունն ու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական ընթացքը. Լիլիթ Գալստյան

ԵԿԵՂԵՑՈՒ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ Ն․ Փաշինյանի/նույնն է, թե՝ պետական իշխանության/ հարձակումն, ըստ էության, ոչ միայն ՀՀ Սահմանադրական հիմքերի և իրավական պետության հիմնարար սկզբունքների գիտակցված ոտնահարում է, այլև՝ միջազգային պարտավորությունների արհամարհում։

Կրկին և կրկին հաստատենք, որ ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը և ԵԱՀԿ միջազգային չափանիշները միասին ամբողջական իրավական շրջանակ են ձևավորում։

Այսպես՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ–ը հստակ սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից/հոդված 17 և օժտված են ինքնավարությամբ/հոդված 41/, իսկ 18-րդ հոդվածը հատուկ ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Աքսեոմատիկ ճշմարտություն է՝ իրավական պետությունում իշխանության որևէ մարմին, ներառյալ` նախագահ կամ վարչապետ, չեն կարող իրենց վերապահել լիազորություններ, որոնք Սահմանադրությամբ իրենց տրված չեն և ուղղված են Եկեղեցու ներքին կառավարմանը կամ հոգևոր ղեկավարության ձևավորմանը։

ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ ՉԷ։ Հետևաբար, երբ պետական պաշտոնյան կամ պետական մարմինը փորձում է եկեղեցու «բարեփոխման» օրակարգ ձևավորել, ազդել Կաթողիկոսի ընտրության, հոգևորականների նշանակման, Եկեղեցու ներքին կառավարման կամ Եկեղեցու կանոնական որոշումների վրա, ԽՆԴԻՐԸ ԲԱՑԱՀԱՅՈՐԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՎ ՈՉ ԻՐԱՎԱԿԱՆ։ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ նույնպես պաշտպանում է Եկեղեցու ինքնավարությունը։

Կրոնական համայնքների ինքնավարությունն ու անհատի կրոնի և խղճի ազատությունը պաշտպանված են նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով և ՄԻԵԴ-ի նախադեպային մի շարք որոշումներով։

ՄԻԵԴ-ի մոտեցմամբ՝ կրոնական համայնքի ինքնավարությունը ժողովրդավարական հասարակության կարևոր պայման է, իսկ պետությունը պետք է հանդես գա տվյալ կրոնական համայնքի ներքին կյանքը կազմակերպելու և ղեկավարելու դիրքերից։ Hasan and Chaush v. Bulgaria և Metropolitan Church of Bessarabia and Others v. Moldova, Fernández Martínez v. Spain գործերով ևս ՄԻԵԴ–ը հաստատել է հետևյալ սկզբունքները՝ պետությունն իր հայեցողությամբ չի կարող որոշել կրոնական համայնքի ղեկավարության կամ ներքին կազմակերպության հարցերը։ ՄԻԵԴ, Մեծ պալատ, 26 հոկտեմբերի 2000 թ., Application no. 30985/96։ Fernández Martínez v. Spain — §127–128 ՄԻԵԴ, Մեծ պալատ, 12 հունիսի 2014 թ., Application no. 56030/07։Metropolitan Church of Bessarabia, §118 ՄԻԵԴ֊ի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Karoly Nady v. Hungary, [GC], 56665/09) վճռով միանշանակ արձանագրվել է, որ «պետական դատարանները» իրավասու չեն քննելու եկեղեցական ներքին կյանքին առնչվող և կանոնական իրավունքով կարգավորվող հարցերը, քանի որ խաթարվում է ինչպես կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը, այնպես էլ մարդկանց խղճի ու դավանանքի ազատության իրավունքը։

Ըստ էության, ավելի քան ակնհայտ է և այս համատեքստում ամբողջությամբ անօրինական և կամայական Կառավարության ծրագրով ամրագրված իշխող քաղաքական ուժի նպատակադրումը՝ եկեղեցուն թելադրել–պարտադրել իշխանությանը ցանկալի առաջնորդություն, ուղղորդել Հայ Առաքելական եկեղեցու ներքին որոշումները։

Այս համատեքստում ԵԱՀԿ չափանիշները ևս ավելի քան հստակ են։ 1989թ․ ԵԱՀԿ Վիեննայի եզրափակիչ փաստաթղթի 16.4-րդ կետը ճանաչում է կրոնական համայնքների ինքնակազմակերպվելու, ինչպես նաև իրենց հոգևոր և վարչական անձնակազմը սեփական պահանջներին և չափանիշներին համապատասխան ընտրելու նշանակելու և փոխարինելու իրավունքը։ https://cdn.osce.org/sites/default/files/f/documents/0/f/16378.pdf Կաթողիկոսի ընտրությունը Եկեղեցու ներքին կանոնական գործընթաց է և պետությունը/ քաղաքական իշխանությունւ/ չի կարող «ընտրել» կամ «առաջադրել» իր համար ցանկալի Եկեղեցու հոգևոր առաջնորդ կամ պետական վերահսկողություն իրականացնել «Եկեղեցու բարեփոխման» ուղղությամբ։ Ժողովրդավարական երկրներում իշխանություն և Եկեղեցի հարաբերություններում, իրավականից զատ գոյություն ունեն նաև բարոյական «կարմիր գծեր»։ Պետությունը չի կարող՝ որոշել եկեղեցու հոգևոր ղեկավարին, թելադրել Կաթողիկոսի ընտրության արդյունքը, միջամտել Եկեղեցու կանոնական իրավասություններին, ստեղծել ականորեն «ընդունելի» կամ «անընդունելի» հոգևոր առաջնորդների ցանկ, պետական լծակներով փոխել Եկեղեցու ներքին իշխանության հարաբերակցությունը, Եկեղեցու ներքին վեճերը լուծել քաղաքական իշխանության միջոցով։

Մեկ անգամ ևս հաստատենք!!!!! Փաշինյանի և նրա հանձնարարությամբ դատական համակարգի արշավը Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր դասի նկատմամբ պետական իշխանության սահմանադրական ինքնասահմանափակման սկզբունքի կոպտագույն խախտում է։ Այն տեղավորվում է ոչ թե իրավական գործընթացների, Հայոց պետականության և ազգային շահերի, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքական ենթարկեցման, օտարածին թելադրանքներին հնազանդվելու և հայ ժողովրդի ազգային հենասյունային արժեքները կազմաքանդելու ծրագրի մեջ։

ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական գործողությունները պետք է ենթարկվեն ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ՝ միջազգային իրավաքաղաքական գնահատման։

Հ․Գ․ Առաջին ատյանի դատավորների խուսափողական հրաժարականները ևս խոսում են անխուսափելի պատասխանատվության և հետագա հետևանքների գիտակցումի մասին։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀՀ ԱԺ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

30.08.2026