կարևոր
784 դիտում, 59 րոպե առաջ - 2026-08-30 11:15
Հասարակություն

Նոր Նորքում ավտոմեքենայից արձակել են կրակոցներ

Նոր Նորքում ավտոմեքենայից արձակել են կրակոցներ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ: Տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջոցառումներով հայտնաբերվել է ատրճանակ, որն, ըստ նախնական տվյալների, հանցագործության գործիքն է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ: