|
Փոխարժեքներ
30 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱԷՄԳ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրաէներգիայի անջատումների սպառնալիքի պատճառով ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ զգուշացնելով Զապորոժիեի ԱԷԿ-ում մոտ տասը օրից էլեկտրաէներգիայի լրիվ անջատման վտանգի մասին՝ առանց արտաքին էլեկտրաէներգիայի վերականգնման կամ դիզելային վառելիքի լրացուցիչ մատակարարումների։
«Այս առումով ԱԷՄԳ-ն աշխատում է ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ»,- Գրոսիի խոսքերը մեջբերել է ԱԷՄԳ-ի մամուլի ծառայությունը։