|
Փոխարժեքներ
11 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
Զապորոժիեի ԱԷԿ-ը զրկվել է արտաքին էներգամատակարարից. կայանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Տեղեկությունը հայտնում է ատոմակայանի մամուլի ծառայությունը։
«Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Կայանի կարիքներն ապահովող 330 կՎ լարման «Ֆերոսպլավնայա-1» բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը ավտոմատ կերպով անջատվել է երեկ երեկոյան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արտաքին էլեկտրամատակարարման անջատումից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգաբլոկները անցել են պահեստային դիզելային գեներատորներով սնուցման։
Սարքավորումները բնականոն աշխատել են, անվտանգության համակարգի որևէ խափանում չի հայտնաբերվել։
Կայանի անձնակազմը վերահսկում է սարքավորումների աշխատանքային պարամետրերը։ Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում էներգաբլոկների անվտանգ վիճակը պահպանելու համար։
«Զապորոժիեի ատոմակայանի տարածքում և դիտարկման գոտում ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է և չի գերազանցում սահմանված չափանիշները: Իրավիճակը գտնվում է ատոմակայանի մասնագետների մշտական հսկողության տակ», – ասվում է հաղորդագրության մեջ: