կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-29 14:34
Աշխարհ

Ուկրաինական հարվածների հետևանքով ՌԴ-ում զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինական հարվածների հետևանքով ՌԴ-ում զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Շեբեկինոյում 3 մարդ է մահացել` 1 կին և 2 տղամարդ, վիրավորվել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է Բելգորոդի մարզային օպերատիվ շտաբը:

Վիրավորներից 3-ի վիճակը ծանր է։ Ընդհանուր առմամբ մարզում վիրավորվել է 9 մարդ: Բացի այդ, մասնավոր հատվածում FPV-դրոնների հարվածների հետևանքով վնասվել են շինությունների և տրանսպորտային միջոցներ։

Սևաստոպոլի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով, ըստ մարզպետ Միխայիլ Ռազվոժաևի տեղեկությունների, զոհվել է 1 խաղաղ բնակիչ, ևս 3-ը վիրավորվել են:

«Թշնամու հարձակման հետևանքով զոհվել է 1981թ. ծնված մի տղամարդ, որն այդ պահին եղել է Մոնաստիրսկի խճուղու հարևանությամբ գտնվող իր տան բակում»,– հայտնել է մարզպետը։

Ընդհանուր առմամբ տարածաշրջանում խոցվել է 26 ուկրաինական ԱԹՍ։ Վնասվել է 8 մասնավոր և 3 բազմաբնակարան շենք։