կարևոր
952 դիտում, 59 րոպե առաջ - 2026-08-29 15:57
Հասարակություն

2 տարեկան տղան «Վանաձոր» ԲԿ է ընդունվել տարբեր վնասվածքներով. նոր մանրամասներ

2 տարեկան տղան «Վանաձոր» ԲԿ է ընդունվել տարբեր վնասվածքներով. նոր մանրամասներ

Լոռու մարզում 3–րդ հարկից ընկած 2 տարեկան տղային արդեն սանավիացիայով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բուժկենտրոններից մեկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին «Վանաձոր» ԲԿ-ից։

shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեխան «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել այսօր` ժամը 11։00-ի սահմաններում։ Բժիշկները սանավիացիայի կանչ են գրանցել, որպեսզի փոքրիկին տեղափոխեն մայրաքաղաք։

«Երեխան ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, վիճակը կայունացվել է սանավիացիայով տեղափոխումն իրականացնելու համար»,- Sputnik Արմենիային հայտնել են «Վանաձոր» բուժկենտրոնից։

Մեր տեղեկություններով՝ երեխան բուժկենտրոն է ընդունվել տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ գլխի հատվածում։ Դեպքը տեղի է ունեցել Վանաձորի «Տարոն» թաղամասում։ Երեխան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից։