կարևոր
3748 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-02 22:17
Հասարակություն

Արմավիրի գյուղերից մեկում 2.5 տարեկան տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի գյուղերից մեկում 2.5 տարեկան տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 29-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը նշված կենտրոնից հայտնել էին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ են ընդունել տղա երեխայի դի։

Երեխան Արմավիրի մարզի բնակիչ՝ 2.5 ամսական Աղասի Դ-ն է։

Վերջինիս մայրը հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում նկատել է, որ երեխան անշարժ է և չի արձագանքում իր ձայնին, որից հետո երեխային տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ նա մահացած է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։