|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանի առաստաղից՝ հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արմեն Մ.-ի դին: Դատաբժիշկը՝ զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: