կարևոր
766 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-28 11:17
Քաղաքական

Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը․ Աբրահամյան

Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Գործող կառավարիչը վերջին օրերին սպառնալիքների ու հատկապես շանտաժի հերթական ալիքն է սկսել դատաիրավական համակարգի դեմ:

Իջեցվում են ապօրինի հանձնարարություններ, որոնք ներսում չեն կարող խնդիրներ չառաջացնել:

Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը՝ դրանով իսկ կիսելով իր քաղաքական կուրսի պատասխանատվությունը, մյուս կողմից` այդ շրջանակներին ստիպելով իր կողքին մնալ:

Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ էլ, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է»: