կարևոր
733 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-28 18:48
Տարածաշրջան

Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց

Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց

Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներն, անկախ դրանց անվանումից կամ ձևից, բացարձակապես անօրինական և չհիմնավորված միջոցներ են, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները։ Ելնելով դրանից՝ բոլոր երկրները պարտավոր են ձեռնպահ մնալ այդ պատժամիջոցներին հետևելուց և դրանք կատարելուց։ Բացի այդ, բոլոր պետությունները պարտավոր են չճանաչել այդ անօրինական գործողություններից բխող իրավիճակները կամ հետևանքները և չաջակցել դրանց», – նշվում է հայտարարության մեջ։

Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության՝ այլ երկրների մասնակցությունն ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատերազմին համազոր կլինի «մեկ պետության կամքն անօրինական կերպով մյուս անկախ երկրներին պարտադրելուն», ինչը ՄԱԿ-ի կանոնադրության ևս մեկ կոպիտ խախտում է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «տնտեսական պատերազմի և նրա մեկուսացման» ի աննախադեպ մասշտաբի արշավ սկսելու մասին։ Միացյալ Նահանգների ղեկավարը նաև նախազգուշացրել է, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական ​​​​կառույցներն աջակցություն ցույց կտան Թեհրանին, կբախվեն լուրջ տնտեսական հետևանքների ԱՄՆ-ի կողմից: