կարևոր
802 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-28 11:46
Աշխարհ

ՀՀ-ի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ հակառակ լավատեսական հայտարարությունների։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Հայկական ապրանքների արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես դեպի Արևմուտք, վերակողմնորոշելու փորձ, անշուշտ, կա»,- ասել է Աղասանդյանը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է վարչության տնօրենը, այդ փորձը չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգության ապահովման արդյունավետ և համակարգային աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունը։

«Եվրամիությունում նույնպես գործում են սանիտարական և բուսասանիտարական պահանջներ, թեկուզ և որոշ առումներով տարբերվող մեր պահանջներից, իսկ Հայաստանից ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, առայժմ նվազագույն է»,- ընդգծել է նա։