|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 72-ամյակի առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը նշել է Լուկաշենկոյի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման և Միութենական պետության ինստիտուտների ամրապնդման գործում, ինչպես նաև հույս է հայտնել համագործակցության ընդլայնման և ինտեգրման խորացման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակման վերաբերյալ։
«Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Միութենական պետության ինստիտուտների կատարելագործման գործում»,- ասվում է ուղերձում։