|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
«Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծարար էությամբ և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրվածության դրսևորում է: Ձեր երկերը խորապես հայկական են՝ խարսխված հայ երաժշտության կոմիտասյան ակունքներին, իսկ Ձեր ստեղծած երաժշտական կերպարներում դրոշմված է կոթողային մտածողության երկանյանական ճանաչելի ձեռագիրը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նոր նվաճումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: