|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին ծննդյան 80-ամյակի առթիվ:
«Հարգելի՛ պարոն Բալայան,
Սիրելի՛ Զորի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Որպես հասարակական-քաղաքական, ազգային գործիչ և որպես գրող-հրապարակախոս՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ հրապարակագրության զարգացման և հարստացման գործում՝ միշտ Ձեր ուշադրության կենտրոնում պահելով համայն հայությանը հուզող հրատապ խնդիրները:
Դուք նշանակալի ավանդ եք բերել Արցախյան ազատագրական պայքարում՝ հանդիսանալով Ղարաբաղյան շարժման ոգեշնչողներից, ղեկավարներից և գաղափարախոսներից մեկը: Լայն արձագանքի արժանացած Ձեր գրքերով և հրապարակումներով, որոնցում նաև մեր ազատամարտի ողջ տարեգրությունն է, նպաստում եք աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու միասնականացմանը:
Որպես ճանապարհորդ և բժիշկ՝ «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով կատարած շուրջերկրյա ճանապարհորդություններով, Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական դրոշները պարզած հատելով ծովեր ու օվկիանոսներ, սատարել եք մեր պայքարի միջազգայնացմանը։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: