|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին ծննդյան 75-ամյակի առթիվ:
«Հարգելի Արթուր Նիկոլայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 75-ամյա հոբելյանի կապակցությամբ: Որպես մեծ գիտնական, Դուք, անկասկած, հսկայական ներդրում եք ունեցել օվկիանոսագիտության և բևեռախուզության ոլորտներում ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում: Արկտիկայի և Անտարկտիդայի Ձեր գիտական նվաճումը անգնահատելի ներդրում է աշխարհագրական և բնական գիտությունների հետագա զարգացման գործում:
Մեծ է Ձեր դերը ժամանակակից Ռուսաստանի պետականաշինության և զարգացման գործում: Մենք հպարտ ենք, որ նման մեծանուն մարդու երակներով հայի արյուն է հոսում:
Հայաստանում Ձեզ գիտեն և բարձր են գնահատում որպես երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հետևողական ամրապնդման հաստատուն կողմնակցի: Հարգելի Արթուր Նիկոլայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք և կենսական անսպառ եռանդ նոր գիտական բացահայտումների համար»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: