|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր ստեղծած գրականությունն այն ոգեղեն հացն է, որի շնորհիվ տասնամյակներ շարունակ ընթերցողը շփվում է իրական ու երևակայական ինքնատիպ մի աշխարհի հետ: Աշխարհ, ուր կան խոհ ու սեր, որտեղ կա կենսական էներգիա, որտեղ կա հիշողություն, և այս ամենի բարձրակետում են Աստվածն ու Մարդը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, լավատեսություն և ամենայն բարիք»:
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր բանաստեղծ, հրապարակագիր և հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 80-ամյակը։