|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում հայ մարզիկների մասնակցությունը չէր կարող սովորական պայմաններում ընթանալ:
Սակայն այստեղ այլ գործոնների վրա եմ ուզում ուշադրություն կենտրոնացնել:
Սուլոցներն ու բղավոցները, որոնք հնչեցին մեր ըմբիշի` Ջանես Նազարյանի պարգևատրման ժամանակ, միգուցե, սպասելի էին, բայց այլ հանգամանքների մասին են հիշեցնում:
Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ դրված են ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և, ի դեպ, հարաբերական կայունության պայմաններում Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել:
Երկրորդ, պարզ է, չէ՞, որ ադրբեջանական դիկտատուրայի պայմաններում, եթե լիներ ցանկություն, ապա դահլիճից հնչող խուլիգանությունը կկանխվեր, սակայն ադրբեջանական փոքրոգիությունը նույնիսկ այդտեղ է աշխատում:
Սատարումս եմ հայտնում մեր մարզիկներին՝ քաջ գիտակցելով, թե ինչ է նշանակում լինել թշնամական Ադրբեջանում, այդ մթնոլորտում մրցասպարեզ դուրս գալ և հաղթել»: