Միասին կարող ենք
կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 11:12
Քաղաքական

Արմեն Աշոտյանին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան

Արմեն Աշոտյանին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Իշխանությունը ոչ մի կերպ չէր համակերպվում այն փաստի հետ, որ Արմեն Աշոտյանը 25 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո տարբեր սահմանափակումներով ազատության մեջ էր։

Հունիսի 5-ին հերթական ապօրինի կալանավորումից հետո նախօրեին քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ Արմենի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։

Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը։

Միջնորդությունը քննության կառնվի այսօր՝ ժամը 18:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում»։