Միասին կարող ենք
կարևոր
1216 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-30 09:26
Քաղաքական

Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Հրապարակ»

Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի նախատեսում, սակայն մարզպետների կազմում սպասվում են։

Խոսում են, որ մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտան Արմավիրի եւ Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը․ նրանք գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն՝ պատգամավորի կարգավիճակում։

Ամիսներ անց էլ Լոռու մարզպետի հաստիքը թափուր կդառնա, քանի որ Արեն Մկրտչյանին դիտարկում են Վանաձորի ՔՊ թեկնածու։ Խոսակցություններ կան նաեւ, որ հնարավոր է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին էլ նորից խորհրդարան վերադարձնեն։ Մինչեւ 2028 թվականը մարզպետների ինստիտուտը վերանալու է: