|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր թղթակցին՝ իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում չորս մարզպետների փոփոխություն կատարել: Խոսքը Կոտայքի, Արմավիրի, Տավուշի և Վայոց Ձորի մարզպետների մասին է:
Սույն փոփոխությունները, ըստ նույն աղբյուրների, ուղիղ կապ ունեն այս մարզերում արձանագրված փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Առանձնակի դժգոհությունը մասնավորապես Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից է, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից:
Առաջին հայացքից տարօրինակ է թվում Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնանկության մասին տեղեկությունը, քանի որ սույն մարզում Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական թվերի, գրեթե կրկնակի առավելությամբ հաղթել է, սակայն մարզկենտրոն Եղեգնաձորում նա պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարզպետների փոփոխությունը ծրագրված է իրականացնել ապրիլի 9-ից հետո»: