|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Անվանի կոմպոզիտոր Արամ Ղարաբեկյանի աճյունը մինչ Հայաստան տեղափոխելը ամերիկահայ համայնքը հնարավորություն կունենա հրաժեշտ տալու մաեստրոյին: Հունվարի 17-ին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Սուրբ Մարիամ եկեղեցում տեղի կունենա Ղարաբեկյանի հոգեհանգստի արարողությունը. տեղեկանում ենք asbarez.com-ից:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարությունից նշեցին, որ դեռ տեղեկություններ չկան, թե երբ Ղարաբեկյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան: Հիշեցնենք, որ մաեստրոն հանկարծամահ էր եղել հունվարի 11-ին` 57 տարեկան հասակում:
Ղարաբեկյանի հոգեհանգստի եւ թաղման արարողությունները կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: