Միասին կարող ենք
կարևոր
1240 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-19 12:52
Քաղաքական

Մեր օրերում բանտերով անցնելը արդեն ոչ թե հանցագործության, այլ պատվի և սկզբունքայնության վկայություն է դարձել․ Գերասիմ Վարդանյան

Մեր օրերում բանտերով անցնելը արդեն ոչ թե հանցագործության, այլ պատվի և սկզբունքայնության վկայություն է դարձել․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանը գրել է.

«Կեղծ, շինծու մեղադրանքներով 2 ամիս ժամկետով կալանավորվեց ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչ Ruslan Barseghyan-ը։

Ակնհայտ է, որ սա մեր երկրում տիրող քրեաքաղաքական տեռորի հերթական դրսևորումներից է, և բնականաբար, դրանք բաժին են հասնում ազգային դիմագիծ և սկզբունքներ ունեցող մարդկանց։

Մեր օրերում բանտերով անցնելը արդեն ոչ թե հանցագործության, այլ պատվի և սկզբունքայնության վկայություն է դարձել։

Իմաստ չեմ տեսնում որևէ դաշնակցականի՝ բանտում կամ մարտի դաշտում ուժեղ և պինդ մնալու հորդորներ անել, որովհետև դա մեր ընկերների էությունն ու տեսակն է։

Ուղղակի պետք է հիշել, որ այս ամենը մի օր անցնելու է, և ոչինչ չի՛ մոռացվելու…»։