|
Փոխարժեքներ
23 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ծանր անվտանգային մարտահրավերների առջև։ Մեր երկրում 1 միլիոն 300 հազար մարդ ապրում է սոցիալապես անապահով վիճակում, այսինքն՝ աղքատ է, շաբաթական մեկ անգամ անգամ չի կարողանում մսով ճաշ ուտել։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Դալարիկում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այս խնդիրները լուծելու փոխարեն այս խելագառը ռուպորը վերցրել, ընկել է Հայաստանի Հանրապետության փողոցները և քաղաքացիներին առաջարկում է հետևյալը․
«Քվեարկեք ինձ, որ Ռոբերտ Քոչարյանին բանտ նստեցնեմ»։
«Քվեարկեք, որ Ծառուկյանին կամ Սամվել Կարապետյանին բանտ նստեցնեմ»։
Ժողովուրդ, այս երեք մարդկանցից ինքը արդեն մեկ անգամ՝ Քոչարյանի պարագայում նույնիսկ երեք անգամ, ապօրինի որոշումներով կարողացել է բանտ տեսնել տալ։ Ձեզանից որևէ մեկի կյանքում դրանից հետո որևէ լավ բան տեղի ունեցե՞լ է։ Արմավիրում գյուղատնտեսությո՞ւնն է զարգացել, ձեր կյանքն է՞ բարելավվել դրանից, Հայաստանի անվտանգությունն է՞ ավելի լավ դարձել։ Ի՞նչ է եղել։
Այս մարդը ձեզ ասում է՝ եկեք ինձ քվեարկեք, որովհետև Հայաստանից կան տարածքներ, որ պետք է հանձնեմ։ Արցախը հանձնելուց, Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր տարածք հանձնելուց հետո ձեր անվտանգությունը բարելավվե՞ց։ Դուք ավելի արժանապատիվ ու ավելի լավ սկսեցի՞ք ապրել։
Երրորդն ասում է՝ եկեք ինձ քվեարկեք, որպեսզի շարունակեմ հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Ինքը վաղուց է սկսել այդ պրոցեսը։ Սրբազաններին կալանավորելուց հետո, որոնցից երկուսը դեռ կալանքի մեջ են, եկեղեցին թիրախավորելուց հետո ձեր կյանքում որևէ դրական բան փոխվե՞ց։ Մեր երկրում քրիստոնեական արժեքների, հոգևոր կյանքի հետ ի՞նչ տեղի ունեցավ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։