Միասին կարող ենք
կարևոր
844 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-18 19:56
Քաղաքական

Իշխանությունը «պարտվեց» եկեղեցու հարցում, բայց չի նահանջելու

Իշխանությունը «պարտվեց» եկեղեցու հարցում, բայց չի նահանջելու

Մարտի 17-ին դատարանը որոշում է կայացրել Արագածոտնի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մկրտիչ Պրոշյանի նկատմամբ տնային կալանքը վերացնելու և նրա նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու մասին: Դատարանի վճռով եպիսկոպոսին արգելվել է այցելել թեմ և շփվել գործով վկաների հետ:

Եպիսկոպոս Պրոշյանը կալանավորվել էր 2024 թվականի հոկտեմբերի 16-ին: Ավելի ուշ կալանավորումը փոխարինվել էր տնային կալանքով: Նա մեղադրվում է երկու հոդվածով՝ պաշտոնեական կամ պետական լիազորությունների օգտագործմամբ ընտրական իրավունքին խոչընդոտելը և պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելը:

Փաստաբանները և անկախ փորձագետները նշում են, որ Հայաստանի իշխանությունները, քննելով Հայ Առաքելական Եկեղեցու ներքին որոշումներին վերաբերող գործերը, անտեսում են Վենետիկի հանձնաժողովի որոշումները: Վերջինս միանշանակորեն Եկեղեցու ներքին կառուցվածքի հարցերը վերաբերում է խղճի և կրոնի ազատության ոլորտին:

Փորձագետները զգուշացնում են, որ չնայած ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են թուլացնել հակաեկեղեցական ճնշումները, սակայն ընտրություններից հետո հալածանքները կարող են վերսկսվել նոր թափով, եթե իհարկե ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանը, ինչը քիչ հավանական է: