|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հերթական մահվան դեպքն է գրանցվել ՔԿՀ-ում։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում երեկ հայտնաբերվել է կալանավոր՝ կախված վիճակում։ Մի խումբ կալանավորներ և դատապարտյալներ հացադուլ են հայտարարել։
Սարսափելի վիճակագրության մասին բարձրաձայնում եմ ամիսներ շարունակ։ 2025 թվականին քրեակատարողական հիմնարկներում մահվան և ինքնասպանության դեպքերը կրկնապատկվել են։ Ավելացել են նաև ինքնավնասման դեպքերը։
Սա պայմանավորված է հիմնականում բժշկական օգնության ոչ պատշաճ իրականացմամբ։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող դատապարտյալները մատնված են անտարբերության։ Ամիսներ շարունակ ստիպված են սպասելու իրենց հերթին անգամ ծայրահեղ վիճակում գտնվողները։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջին ինքնասպանության համար ևս պատճառ է հանդիսացել առողջական խնդիրը։
Քրեակատարողական հիմնարկներում բարձիթողի իրավիճակի, տարրական պայմանների բացակայության, բժշկական ծառայության մատուցման և դեղորայքի տրամադրման հարցերի մասին բազմիցս բարձրաձայնել եմ Ազգային ժողովում, ուղարկել գրություններ պատկան մարմիններին, ներկայացրել իմ առաջարկները, հրավիրել քննարկումների։
Ինչպես տեսնում ենք, «ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի։ Չի նախատեսվում նաև համաներում։ Մինչդեռ, սա լինելու է մեր առաջնային քայլերից մեկը՝ իշխանափոխությունից անմիջապես հետո»։