|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Եկեք ասենք ողջ ճշմարտությունը` սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ թալան»,- Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այսպես որակեց «Պարտադիր կուտակային համակարգի մասին» օրենքը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: «Շուտով գալու է այս իշխանության` ժողովրդին հաշիվ տալու ժամանակը: Ոտքի ենք ելնելու` թալանին վերջ տալու համար»,- ասաց նա և հավելեց, որ այս իշխանությունները չեն նահանջելու, եթե տասնյակհազարավոր մարդկանց չտեսնեն հրապարակում:
Պատգամավորի ելույթը ժամանակ առ ժամանակ ընդհատում էին «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսը վանկարկողները, ինչը փորձում էին խլացնել «Դեմ եմ»-ի անդամները` վանկարկելով իրենց կարգախոսը. «Մենք ենք տերը մեր երկրի»:
Զուրաբյանն այդ առիթով հայտարարեց , որ «պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսը կիրառելի է ցանկացած պայքարի համար: