Միասին կարող ենք
կարևոր
1081 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-06 09:40
Հասարակություն

Խոշորացույցով հետևում են Սամվել Կարապետյանի թիմին. «Հրապարակ»

Խոշորացույցով հետևում են Սամվել Կարապետյանի թիմին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ականները չնայած վերջին օրերին, բառի բուն իմաստով, պոռոտախոսությամբ են զբաղված եւ հայտարարում են, թե հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն են ստանալու, սակայն իրականում մեր իշխանական աղբյուրները չեն թաքցնում, որ, մեղմ ասած, ահաբեկված են իրական սոցհարցումների արդյունքներից եւ որոշ ընդդիմադիրների օրեցօր աճող ռեյտինգից։

Փաշինյանի թիմի թիվ մեկ ահնուսարսափը, իհարկե, գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական միավորն է։ Պարզվում է՝ Փաշինյանն իր կուսակցության որոշ անդամների հրահանգել է մարզերում «հետախուզական» աշխատանքներ իրականացնել եւ պարզել, թե ինչ սկզբունքով ու մեթոդներով է աշխատում Կարապետյանի թիմը, խոցելի՞ են արդյոք, եւ ինչպե՞ս կարելի է կասեցնել նրանց ընթացքը:

Սակայն ուսումնասիրություններից պարզել են, որ կուսակցաշինական աշխատանքների մասշտաբներն այնքան մեծ են, որ անգամ, ՔՊ-ի հաշվարկով, եթե այսպես շարունակվի, ընտրողների մոտ կեսը կարող է ներգրավված լինել Կարապետյանի համակիրների շարքերում»: