|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Այսօր տեղի է ունեցել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական նիստ։
«Մեր կողմից միջնորդություն է ներկայացվել հայցի ապահովումը կիրառելու վերաբերյալ։ Այս գործը դատարանը պետք է քննի 2-ամսյա ժամկետում, բայց զուգահեռ էլ կառավարությունը 3-ամսյա ժամկետում պետք է առաջարկ ներկայացնի ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը ձեռք բերելու համար։ Մեր կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել դա կասեցնելու մասով, որպեսզի կառավարությանը թույլ չտան այդպիսի գործողություն իրականացնել։ Միաժամանակ, դեռևս վարչական վարույթի ժամանակ մենք միջնորդություն էինք ներկայացրել, որպեսզի կասեցնեին վարչական վարույթը, քանի որ ՍԴ-ն քննում է այն օրենսդրական փոփոխությունները, որոնք եղան Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո։ Այսինքն՝ օրենքում փոփոխություններ կատարեցին, որով կարողացան ՀԷՑ-ը վերցնել սեփականատերերից»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Վարդան Ալոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: