կարևոր
655 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 14:36
Հասարակություն

Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար

Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար

Հունվարի 27-ին՝ հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Եկեղեցականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված հանուն Հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։