կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-25 18:11
Աշխարհ

Հռոմի պապը կոչ է արել ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Հռոմի պապը կոչ է արել ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել ավելի ինտենսիվ ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Նախօրեին Աբու Դաբիում ավարտվել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների առաջին փուլը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թշնամական գործողությունները միշտ վնասում են քաղաքացիական բնակչությանը՝ խորացնելով ժողովուրդների միջև եղած անջրպետը և հետաձգելով արդար և երկարատև խաղաղությունը։ Խնդրում եմ բոլորին ավելացնել իրենց ջանքերը՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,-ասել է պապը իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։

«Աղոթենք Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և ամենուր խաղաղության համար, որտեղ պայքարում են ոչ ժողովուրդների շահերից ելնելով։  Խաղաղությունը կառուցվում է ժողովուրդների շահերը հարգելով»,-հավելել է նա՝ դիմելով հավատացյալներին։ 

Հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցությունների առաջին օրը: Հունվարի 24-ին կայացավ երկրորդ հանդիպումը: Ռուսական բանակցային խումբը գլխավորում էր ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։  

Եռակողմ աշխատանքային խմբի Ուկրաինական մասի ղեկավար է եղել ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: 

Reuters գործակալությունը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլի սկիզբը նախատեսված է Աբու Դաբիում փետրվարի 1-ին: