|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Ս. Զատիկի կապակցությամբ հավատացյալներին ուղղված իր խոսքում եվրոպացիներին կոչ է արել համերաշխություն ցուցաբերել Հյուսիսային Աֆրիկայի իրադարձությունների հետեւանքով փախստական դարձածների նկատմամբ՝ իրենց պաշտպանության տակ առնելով նրանց. տեղեկացնում է CNN-ը:
Դիմելով Լիբիայի ժողովրդին` Հռոմի պապն ասել է. «Թող դիվանագիտությունն ու երկխոսությունը փոխարինեն բռնությանը»:
Նա անդրադարձել է նաեւ Ճապոնիային` «սփոփանք եւ հույս» հղելով երկրաշարժից, ցունամիից եւ միջուկային ճգնաժամից տուժած ճապոնացիներին:
Հռոմի պապը նաեւ կոչ է արել քաղաքական գործիչներին` հարգել շարքային քաղաքացիների արժանապատվությունը, նաեւ միջոցներ ձեռնարկել աղքատությունը հաղթահարելու ուղղությամբ: