|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Նա պատասխանել է լրագրողի հարցին՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները։
«Դա պարզապես տեխնիկապես անհնար է։ Դրանք անհամատեղելի են ոչ միայն առևտրի և ներդրումների տարբեր կարգավորումների պատճառով, այլև այն պատճառով, որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի իրավական շրջանակը՝ համապատասխանեցնելով այն իր սեփական չափանիշներին»,- ասել է նա։
Ըստ նրա՝ այս չափանիշները ենթադրում են ԵՄ արտաքին քաղաքականության լիակատար պահպանում՝ ներառյալ հակառուսական պատժամիջոցները և հակառուսական հայտարարությունները։