կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-11 13:48
Հասարակություն

Փաստաթղթեր են փնտրում․ Արցախի պետնախարարը մանրամասներ է հայտնել

Փաստաթղթեր են փնտրում․ Արցախի պետնախարարը մանրամասներ է հայտնել

Մոտ ժամ է` ՀՀ ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում, @ArmeniaSputnik-ին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Փաստաթղթեր են փնտրում, ինչ-որ բան են փնտրում, գուցե օրակարգում այլ հարց էլ կան։ Դատարանի որոշումը ցույց են տվել, այս պահին 2-րդ հարկում են, 10–ից ավելի քննիչ եկել է։ Համակարգիչներն են նայում։ Այս պահին սպասում ենք, ու եթե որևէ բան լինի, մենք էլ կհայտարարենք»,–ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում։