|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Հայտարարությունը վերաբերում է ՀՀ-ի քաղբանտրակյալներին և նրանց խախտված իրավունքների վերականգնմանը»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ ասաց խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
Նա նշեց, որ հայտարարության մեջ արձանագրված է ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավատքի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումը, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, քաղաքական գործիչների և հոգևորականների նկատմամբ շինծու քրեական գործերը, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը։
«Այն դրսևորվում է աննախադեպ քաղաքական բանտարկյալների առկայությամբ։ Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հաշվեհարդարի և քաղաքական հալածանքների բացահայտ գործիքի։ Իշխող վարչախմբի գործողություններն ուղղված են երկրում վախի մտթնոլորտ ձևավորելուն»,-հայտարարության տեքստից մեջբերեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ այդ ամենը բերում է պետության իրավական հիմքերի խարխլմանը և սահմանադրականության տապալմանը։
Նշելով, որ մոտ 60 քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ Վարդանյանը հայտնեց,որ այդ ամենը ՀՀ-ի ստանձնած մարդու իրավունքների և ժողովրդավարության նորմերի ստանձնած պարտավորությունների խախտում է։ Նա նաև նշեց, որ հայտարարությամբ պահանջվում է ազատ արձակել բոլոր կալանավորվածներին։
«Պահանջվում է դատարանների անկախություն, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների դադարեցում»,-ընթերցեց Էլինար Վարդանյանը։