Փոխարժեքներ
21 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.53 |
EUR | ⚊ | € 444.42 |
RUB | ⚊ | ₽ 4.7057 |
GBP | ⚊ | £ 511.94 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
«Նախ՝ Ռուբեն Ռուբինյանի բերած օրինակներից, եթե ոչ բոլորը, ապա դրանց կեսից ավելին հետապնդման օրինակներ են․ քրեական գործեր են հարուցված այդ մարդկանց նկատմամբ։ Խնդրում եմ՝ ստուգեք փաստերը և նոր հրապարակեք։
Ես ուզում եմ քաղաքացիների համար բացատրել, թե ինչպես է տեղի ունենում քաղաքական հետապնդումը։ Ամեն ինչ պետք է դիտարկել կոնտեքստում։ Երեք շաբաթ առաջ այս ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետին պատրաստվում են հեռացնել պաշտոնից։ Ի՞նչ է դրան նախորդել և ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը նախքան հարձակումը տեղեկատվական գրոհ է իրականացնում, նույն կերպ ՔՊ-ն իրականացրեց տեղեկատվական գրոհ՝ վարկաբեկելով և պախարակելով մարդուն, որպեսզի նա պաշտպանություն չունենա։
Դրանից հետո հրապարակվեց ձայնագրություն, բայց այստեղ ՔՊ-ի բախտը չբերեց։ Ինչո՞ւ չբերեց՝ որովհետև ժողովուրդ ջան, դուք այնքան եք պախարակել և ձեր հրապարակած փաստերը այնքան եք արժեզրկել, որ հիմա նույնիսկ եթե իսկական ահաբեկչություն կամ կաշառք բացահայտեք, ձեզ չեն հավատա։ Ձեր հրապարակած ձայնագրություններին մարդիկ չեն հավատում, որովհետև հենց դուք եք այն ուժը, որ նախկինում նման «բացահայտումներով» հասարակությանը մոլորեցրել է։
Դուք ներկայացրել եք ձայնագրություններ՝ կոշիկի, կաշառքի, ամեն ինչի մասին, և դրա համար էլ այս ձայնագրությունը ռեզոնանս չի առաջացնում։ Բայց որ պարզ լինի՝ դուք ինչպես եք պայքարում կաշառքի դեմ, ասեմ․ երեկ, երկրի խառն իրավիճակից օգտվելով, դուք ոչ թե բացահայտեցիք հանցագործություն, այլ հարձակվեցիք Արթուր Չախոյանի վրա՝ այն մարդու, ով հրապարակել էր Տիգրան Ավինյանի ենթադրյալ կաշառքի մասին տեղեկությունները։ Դուք ոչ թե ընթացք տվեցիք այդ բացահայտմանը, այլ նրան վրա հարձակվեցիք։
Ձեզ հարց ունեմ, օրինապաշտության պահապաններ․ Արթուր Չախոյանի նախորդ գործով կալանավորված կա՞։ Իսկ այս գործով կլինի՞։ Սա՞ է ձեր պայքարը կաշառքի դեմ։ Դուք ընդդիմադիրին հետևում եք ամեն քայլափոխի, բայց ենթադրյալ հանցագործների դեպքում նման հետևողականություն չեք ցուցաբերում»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։