կարևոր
910 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-15 18:16
Աշխարհ

Որտե՞ղ եւ ինչո՞ւ կարող են բախվել Իսրայելն ու Թուրքիան

Որտե՞ղ եւ ինչո՞ւ կարող են բախվել Իսրայելն ու Թուրքիան
Կարծես թե թուրք-իսրայելական հարաբերությունները թեւակոխել են վերջին տարիների ամենալարված ժամանակաշրջաններից մեկը:Կրքերի շիկացումը պայմանավորված էր տարածաշրջանային մասշտաբի մի շարք իրադարձոթյուններով, որոնցում Արեւմտյան Երուսաղեմն իրեն նկատելի դրսեւորեց ոչ միայն Անկարայի, այլեւ թուրքական կողմի հետ սերտ համագործկցող այլ խաղացողների համար: Հենց այս իրադարձոթյուններն էլ 2023 թ-ի հոկտեմբերին Գազայի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո երկու երկրների դիվանագիտական ճգնաժամը վերածեցին լայնամասշտաբ աշխարհաքաղաքական դիմակայության։ 

Իսկապես, Թուրքիան ի սկզբանե դատապարտել է Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի գործողությունների հետեւանքով առաջացած հումանիտար ողբերգւթյունն ու ավերածությունները։ Սակյն պետք է հաշվի առնել՝ հարաբերոթյունների վերջին վատթարացումը պայմանավորված է ոչ միայն Նեթանյահուի ռեժիմի ռազմական հանցագործությոններով, որոնք միանշանակ բացասական գնահատական են տալիս իսլամական աշխարհում, այլեւ տարածաշրջանում հրեական պետության ներկայության ընդլայնմամբ։ Անկարայի դժգոհությունն էլ ավելի է սրվել Իրանի դեմ Իսրայելի 12-օրյա համակցված ագրեսիայից, Սիրիային ուղղված ՑԱԽԱԼ-ի բազմակի հարվածներից, որը Թուրքիան ավելի ու ավելի է դիտարկում որպես իր հովանավոր, եւ որ ամենակարեւորն է՝ 2025 թ-ի սեպտեմբերին Արեւմտյան Երուսաղեմի հարձակումից Քաթարում ՀԱՄԱՍ-ի պատվիրակութան վրա՝ Անկարայի մոտակա տարածաշրջանային դաշնակցի եւ Միաժամանակ ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս Միացյալ Նահանգների դաշնակցի տարածքում։ Իրականում Քաթարն ընկալվում է որպես Թուրքիայի առջեւ վերջին սահմանագիծ՝ խոսելով իսրայելցիների չհրահրված հարձակման հնարավորության մասին արդեն ոչ հեռու ապագայում։ 

Եթե նախկինում թվում էր, թե Էրդողանին ստիպում են կտրուկ արձագանքել Իսրայելի քաղաքականությանը բարոյա-մարդասիրական պլանի եւ բնույթի նկատառումներով, ապա այս պահին ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այլ բան: «Հանրային ընդվզում» կոչվող ներքաղաքական ճնշումները պայմանավոված են այն հանգամանքով, որ իսրայելցիներն իրենց գործողություններով ուղղակիորեն մարտահրավեր են նետում տարածաշրջանում Թուրքիայի դիրքին եւ հեղինակությանը:Արդյունքում Անկարայի համար այդ հակամարտությունը վերածվում է ռազմավարական անվտանգության հարթության։ Վերջին օրերին Թուրքիայի մի քանի քաղաքներում (Տրապիզոն, Անկարա Ստամբուլ) շարունակվել են երթերը՝ ի աջակցություն Պաղեստինի: Բացի այդ, Բոսֆորի ափերին երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն «Սումուդ» համաշխարհային նավատորմի:

Չնայած Գազայի պատերազմը դարձել է թուրք-իսրայելական տարածաշրջանային դիմակայության ամենանշանավոր ձգանը, սակայն դրա տրամաբանությունը տարբերվում է այլ առճակատումների տրամաբանությունից: Անկարայի համար ԳազԱն ինքնին ավելի շատ բարոյականության եւ ներքաղաքական ճնշման հարց է։ Հայտնի է՝ Էրդողանն ի սկզբանե ընդդիմացել է Իսրայելի դեմ կոնկրետ միջոցներ ձեռնարկելուն, սակայն ի պատասխան Գազայի կապակցությամբ աճող հասարակական դժգոհության՝ նա անհրաժեշտ է համարել փակել Թուրքիայի օդային տարածքը եւ դադարեցնել առեւտուրը, միջոցներ, որոնք գործնականում միայն մասնկի են, քանի որ երկկողմ առեւտուրը հաճախ իրականացվում է անուղղակիորեն, երրորդ երկրների միջոցով եւ նույնիսկ, ըստ տարածված կարծիքի, կառավարությանը մոտ շրջանակների միջոցով:Սակայն կոնկրետ այս սյուժեում Էրդողանն ու նրա կառավարությունն իրենց չեն դավաճանում։  Փորձառու քաղաքական գործչին եւ նախկինում բարոյական տանջանքները չէին խանգարում Իսրայելի հասցեին այս կամ այն հռետորաբանությունը համապատասխանեցնել իր ներքին ընտրական գործընթացներին, ինչպես դա եղավ 2014 թ-ի մունիցիպալ ընտրությունների ժամանակ կամ 2015 թ-ի համընդհանուր ընտրությունների ժամանակ, երբ նա հաջողությամբ ընտրվեց երկրի նախագահ։ Չի կարելի չնշել, որ այս ամբողջ ժամանակահատվածում Թուրքիայի առեւտուրը Իսրայելի հետ ոչ միայն չի կրճատվել, այլ ընդհակառակը՝ աճել է։ Խոսուն են թվերը. Եթե 2002 թ-ին ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո ապրանքաշրջանառությունը կազմում էր 1406 մլն դոլար, ապա 2014 թ-ի վերջին, երկու երկրների միջեւ քաղաքական լարվածության խորապատկերին, այն հասավ 5832 միլիոն դոլարի: Այս գործընթացին զուգահեռ աճում էր նաեւ իսրայելցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա։ 2015 թ-ի պայմանավորվծություններ են ձեռք բերվում Թուրքիայի կողմից Արեւելյան Միջերկրական ծովի շելֆային հանքավայրերից իսրայելական գազ գնելու վերաբերյալ: Հաջորդ տարի՝ 2016 թ-ին, Թուրքիան եւ Իսրայելը համաձայնության եկան դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ։ Իսրայելը Թուրքիային 20 մլն դոլար է վճարել որպես փոխհատուցում «Մավի Մարմարա» նավի վրա իր քաղաքացիների մահվան համար:

Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների սրման նոր փուլը տեղի ունեցավ արդեն 2019 թ-ին, բայց այն ոչ մի կերպ կապված չէր բարոյական պարադիգմերի հետ։ Հունվարին Կահիրեում կայացած հանդիպման արդյունքում Եգիպտոսը, Իսրայելը, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան, Հորդանանը եւ Պաղեստինը հայտարարեցին Արեւելյան Միջերկրական ծովի երկրների գազային ֆորումի ստեղծման մասին (East Mediterranean Gaz Forum, EMGF), որը մասնակիցներին թույլ կտա կառավարել գազային քաղաքականությունը տարածաշրջանում: Համաժողովի կենտրոնակայանը Կահիրեն է։ Թուրքիան համաժողովին հրավեր չի ստացել։ Դրանից անմիջապես հետո նա մի քանի զորավարժություններ է անցկացրել եւ միակողմանիորեն սկսել է Միջերկրական ծովում նավթի եւ գազի հորեր հորատել։

Այնուամենայնիվ, եթե մենք հեռանանք հետահայաց տեսանկյունից, ապա հակամարտության ներկայիս «վերահրատարակումը» բերեց նոր ներածական: Իրանում, Սիրիայում եւ Քաթարում լարվածությունն ուղղակի մարտահրավեր է Բարձր դռան ժառանգների տարածաշրջանային հավակնություններին: Հատկապես դա վերաբերում է Սիրիային եւ Քաթարին, որոնք իսլամական աշխարհում դիտարկվում են որպես Անկարայի կամ գործընկերներ, կամ արբանյակներ։

Դամասկոսում Թուրքիային հավատարիմ ռեժիմի հաստատումն էապես ամրապնդեց նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում՝ Անկարային ներկայացնելով որպես կենտրոնական դերակատար Սիրիայի ապագայի եւ ամբողջ տարածաշրջանի քաղաքական դինամիկայի ձեւավորման գործում։ Անկարայում ցանկանում են Սիրիան տեսնել որպես միասնական ուժեղ կենտրոնացված պետություն՝ անվտանգության գործունակ ինստիտուտներով, որոնք ունակ են զսպել սպառնլիքները ոչ պետական սուբյեկտների կողմից եւ ապահովել կայունություն։Թուրքիայում հույս ունեն՝ Պարսից ծոցի երկրներից եւ Արեւմուտքից ստացված միջոցները կուղղվեն Սիրիա, ինչը օգուտ կբերի այդ երկրում թուրք կապալառուներին եւ ընդհանուր տնտեսությանը: Ընդհակառակը, իսրայելցիների ռազմավարական հաշվարկը նախապատվությունը տալիս է թույլ, ապակենտրոնացված եւ անփոփոխ, անկայուն Սիրիային, իդեալականորեն՝ էթնիկ կամ դավանաբանական առումով մասնատված երկրին, որի զինված ուժերը մեծապես զրկված են ծանր սպառազինությունից, ինչպես Լիբանանը:

Ի վերջո, Իսրայելի դիրքորոշումը պրոակտիվ էր եւ, ավելի շուտ, բացահայտ թշնամական Սիրիայի կառավարության նկատմամբ։ Ինչպես Ասադի տապալումից առաջ, այնպես էլ հետո Իսրայելը բազմաթիվ օդային եւ ցամաքային գործողություններ է իրականացրել Սիրիայի տարածքում՝ շարքից հանելով ծանր զինտեխնիկան եւ հարվածներ հասցնելով հրամանատարա-լոգիստիկ ենթակառուցվածքներին:Բացի այդ, Իսրայելն էլ ավելի ընդլայնեց Գոլանի բարձունքների գրավումը ամերիկացիների աջակցությամբ՝ փորձելով խոչընդոտել Դամասկոսից հարավ գտնվող սիրիացիների ռազմական ներկայության վերակնգնմանը: Դրան զուգահեռ Իսրայելն իրեն ներկայացնում է որպես «դրուզական փոքրամասնութայն պաշտպան»՝ հանդես գալով այդ համայնքի պաշտպանի դերում Դամասկոսում իշխանությունը զավթած կրոնական արմատականներից։ Իհարկե, այս ամենը հիմնովին հակասում է սիրիական «անվտանգության ուժերին» (իրականում՝ արմատական խմբավորումների երեկվա զինյալներին) վերահսկողության տակ դնելու Թուրքիայի մտադրությանը՝ աջակցելով նրանց այնտեղ, որտեղ դա հնարավոր է՝ ներառյալ ՀՕՊ միջոցները եւ սեփական ռազմաբազաների ստեղծումը Սիրիայում իր ազդեցությունը կայունացնելու եւ ընդլայնելու համար։ Իսրայելը, սակայն, բազմիցս ակտիվ հարվածներ է հասցրել պոտենցիալ տեղակայման վայրերին, ինչպիսին է նախկին Տ4 օբյեկտը, ինչը փաստացի թուրքական կայուն ռազմական ներկայությունն արգելափակելու փորձ է:

Թուրքիայի արձագանքն այդ հարվածներին առայժմ զուսպ է.Սիրիային ուղղված նրա պարտավորությունները հիմնականում եղել են քաղաքկան աջակցության, անվտանգության ոլորտում օգնության եւ տեխնիկական համագործակցության մեջ, այլ ոչ թե ռազմակայնների արագ կառուցման կամ ռազմական խորհրդականների զանգվածային տեղակայման մեջ: Չնայած մրցակցությանը, երկու կողմերն էլ մինչ օրս փորձել են խուսափել Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական ուղիղ բախումից: Ավելին, թուրք-իսրայելական խորհրդակցությունների առնվազն երկու փուլ տեղի է ունեցել 2025ին Ադրբեջանում։  Թեեւ առաջխաղացում դեռ տեղի չի ունեցել, կան լուծումներ, եւ ռազմական եւ հետախուզական ծառայությունների միջեւ կոնֆլիկտների վերացումը մինչեւ վերջերս զսպում էր ռիսկերը:

Բայց համեմատաբար վերջերս արաբական լրատվամիջոցները հանդես եկան մի հետաքրքիր պնդմամբ. իբր Իսրայելի եւ Սիրիայի միջեւ անվտանգության ոլորտում համաձայնագիր կնքելու շուրջ բանակցությունները փակուղի են մտել «Թուրքիայի մեղքով»։ Բանակցությունների առարկան իսրայելական նախաձեռնությունն է, որն ուղղված է ցամաքային հումանիտար միջանցքի ստեղծմանը, որը Իսրայել պետության սահմանից կձգվի Սիրիայի Էս-Սուվեյդա նահանգ՝ իսրայելցիների կողմից աջակցվող դրուզների կոմպակտ բնակության շրջան: Նշվում է՝ Անկարան մտավախություն ունի, որ Իսրայելն այնտեղից մատակարարման գիծ կվարի դեպի Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններ Իրաքի հետ սահմանի երկայնքով դեպի «քրդական» եփրատյան շրջան:

Չնայած երկու կողմերի հռետորաբանության սրմանը, կառուցվածքային սահմանափակոմներն առայժմ զսպում են լայնամասշտաբ առճակատումը։ ՀԱՄԱՍ-ի հետ Անկարայի կապերը սահմանափակվում էին քաղաքական բյուրոյով, իսկ նրա սիրիացի դաշնկիցները հետեւողականորեն խուսափում էին Իսրայելի հետ ուղղակի բախումներից՝ նույնիսկ անվտանգության մասին համաձայնությոններ ձեռք բերելով: Հաշվի առնելով շրջանցիկ ուղիների առկայությունը՝ դեռեւս 2023 թ-ի գարնանից Իսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի պնդումները նույնպես մեծ կասկածի տակ են։

Ի տարբերություն Քաթարի, որն իր ռազմական անվտանգությունն «աութսորսինգի» է հանձնել Վաշինգտոնին եւ Անկարային, վերջինս զգալի ներուժ է պահպանում եւ ունակ է պատասխանել հիպոթետիկ հարձակման դեպքում։ Թուրքիայի հզորությունը ստիպում է Իսրայելին ավելի զգույշ վերաբերվել ուղիղ հարվածներին, որոնց պատասխանը, ինչպես Իրանի դեպքում, գրեթե անխուսափելի է։ Արեւմտյան Երուսաղեմի կողմից տարածաշրջանային «կարմիր գծերի» անընդհատ անտեսումը տարածաշրջանն ավելի անկայուն է դարձնում։ Քանի դեռ ուղիղ բախումը մնում է քիչ հավանական, էսկալացիայի ամենահավանական սցենարը չնախատեսված բախումն է։ Դիտարկված սցենարին չի խանգարի ոչ Ազգային հետախուզական կազմակերպության (ՄԻՏ) ղեկավար Իբրահիմ Քալընի այցը Եգիպտոս՝ Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցությունների նպատակով, ոչ էլ Անկարայի ներգրավումը Գազայում իսրայելցի պատանդների որոնման համատեղ օպերատիվ խմբում: Արմատական հակասությունները, որոնցից գլխավորը Իսրայելի կողմից Մերձավոր Արեւելքում Թուրքիայի դիրքերի եւ հեղինակության խարխլումն է, շատ երկար կմնան անփոփոխ։

 

Յուրի Կուզնեցով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի