Փոխարժեքներ
04 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.76 |
EUR | ⚊ | € 449.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6684 |
GBP | ⚊ | £ 514.85 |
GEL | ⚊ | ₾ 140.62 |
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մակարյանը գրում է․ «Հայոց եկեղեցին հեղափոխության օբյեկտ չէ, հիշե՛ք մոլորյալներ (բարբառ. շշկռվածներ)։
Եկեղեցու թույլ օղակները կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս ու դա շատ լավ է, դրանից Հայոց եկեղեցին ավելի ուժեղ է դուրս գալու։ Բնականոն է, որ որևէ կառույցում դժգոհողներ էլ կլինեն, որը միշտ էլ լինելու է։ Հետևելով մոլորյալների թախանձագին ու «արդար ձայնով» օգնության կանչին, պարզ է, որ դա հոգևոր բողոքի ձայն չէր։ Հիմնականում ներքին նախանձ, Հայոց եկեղեցում ծառայության պաշտոնների, նշանակման վայրերի շուրջ դժգոհություն և այլն։ Մոլորյալների «ձայնի» առիթը ոչ պատշաճ ու արժանավույնս չգնահատվելն է, որը թույլ, կամազուրկ մարդկային տեսակի բարդույթ է։ Այդ տեսակին՝ կլինի հոգևորական, թե աշխարհիկ, հեշտ է մոլորեցնելը, գայթակղեցնելը։ Այդ տեսակը պետք է ինքնամաքրվի եկեղեցուց, այդ թվում՝ պետական կառավարման ոլորտից և սա հենց այդ գործընթացն է։
Մոլորյալ քահանան ինչպես կարող է մոլորյալ աղանդավորին հետ վերադարձնել Հայոց առաքելական եկեղեցի։ Մոլորյալ քահանան առաջին հերթին հայ է ու ՀՀ քաղաքացի, որը պարտավոր էր, բայց այսքան ժամանակ կամք չի ունեցել բարձրաձայնելու երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, անվտանգային հիմնախնդիրները, մասնավորապես հանրապետության փողոցներում աղանդավորների անարգել հոգևորսական քարոզը, որն արգելված է օրենքով և պատկան մարմինների չմիջամտելը.ըստ օրենքի նրանք պետք է իրենց աղոթատներում դա անեն։ Կամ ո՞ւր էր ձեր «արդար ձայնը», երբ հանվում էր Հայոց եկեղեցու պատմություն առարկան, երբ առյուծ զավակ ծնած հայոց մայրերն էին անարգվում Եռաբլուրում՝ ոստիկանների և նրանց հրահանգավորողների կողմից...
Ձեր հարցերը ձեր մեջ լուծեք, արիություն ունեցեք և պետականամետ գտնվեք, այլապես ձեր արարքը նման է լինելու Հայոց եկեղեցու վրա «տղա» բերելուն, այդ թվում՝ արտաքին՝ իր կործանարար հետևանքներով»։