կարևոր
3172 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-01 22:00
Քաղաքական

Ո՞վ չգիտի, որ ընտրակաշառք դուք եք բաժանել. տեղն էլ գիտեմ. մի տան վրա 57 հոգի գրանցել էիք. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին

Ո՞վ չգիտի, որ ընտրակաշառք դուք եք բաժանել. տեղն էլ գիտեմ. մի տան վրա 57 հոգի գրանցել էիք. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքել է իր մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։

«Ես չեմ իջնի նրանց մակարդակին, շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»,- ասել է Ղուկասյանը՝ հավելելով՝ Միութենական պետության մասին իր ասածներին հավատարիմ է մնում, տեսակետը չի փոխել։

Գյումրիում ընտրություններին «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքներին ի պատասխան էլ՝ Ղուկասյանը նշել է․

«Արցախը տվեցիք, Արցախի անունը չեք տալիս, Գյումրու ընտրություններում պարտվել եք, գիշեր-ցերեկ Գյումրիի մասին եք խոսում։ Ասում եք՝ ընտրակաշառք․  ո՞վ չգիտի, որ դուք եք բաժանել ընտրակաշառք ։ Ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել, բա «Վիվարոյի» ձեր գումարները ․․․ ՔՊ-ականներին բերել, լցրել էիք էստեղ, ավտոբուսներով էդքան մարդ էիք բերում, փաստ ունեմ՝ մի տան վրա 57 մարդ եք գրանցել։ Բա, էդ ովքե՞ր էինք դրանք անողները ․․․»։