|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Այս մասին այսօր ԿԸՀ փաստաթղթերը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մհեր Շահգելդյանը։
«Մենք պաշտպանել ենք հեղափոխությունն ու շարունակելու ենք պաշտպանել, սակայն մեր կուսակցությունը ներկայացնելու է իր մոտեցումները, տեսակետները»,– ասաց Մհեր Շահգելդյանը:
Yerkir.am-ի հարցին, թե նախորդ ձախողումները հաշվի առնելով, ինչ ակնկալիքով են մասնակցում ընտրությանը, Շահգելդյանն ասաց, որ նախորդ ընտրություններում դեր է խաղացել ընտրակաշառքը, լրացմանը, որ իրենց կուսակցությանը ևս վերագրվում էր այդ երևույթը, նա արձագանքեց. «Համաձայն չեմ ձեր ձևակերպման հետ»: