կարևոր
922 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-24 17:43
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի արյունալի ժողբաստիոնի առօրյան․ Դերենիկ Մալխասյան

Նիկոլ Փաշինյանի արյունալի ժողբաստիոնի առօրյան․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ժողովրդավարության մասին ճոռոմ խոսացողների ինչ-որ բազարում, իշխանաՊաշտպան «ժողովրդավարաների» բուռն ծափերի ներքո Նիկոլը գովերգում է Հայաստանում իբր հաստատված ժողովրդավարական կարգերը։

Դրանից մի քանի ժամ անց, իր տան մոտ գնդակահարվում է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու մի ոստիկան։ Վալոդյա Գրիգորյանը մի քանի ամիս առաջ Փարաքարում հաղթել էր ՔՊ-ական թեկնածուին։

Իրավապահ համակարգը մատնված է անգործության ու, ըստ էության, լուծում է միայն Նիկոլի իշխանության պահպանման խնդիրը՝ գրեթե ամեն գնով։

Իսկ մի քանի ժամից էլ ամենայն հավանականությամբ կլսենք, թե ինչպես նիկոլական ժողբաստիոնում, քաղաքական պատվերի շրջանակներում, շինծու գործով նիկոլական դատարանը մեղադրական դատավճիռ կկարդա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ։

Երկիրը խորասուզվել է ամենաթողության, սպանությունների, արյունալի «ռազբորկաների», փողոցներում հնչող կրակահերթերի, քաղաքական հետապնդումների խավարի մեջ»։