|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արցախի թեմը հիշատակել է օկուպացված Ավետարանոց կամ Չանախչի գյուղի մասին․
«Ավետարանոց կամ Չանախչի գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Ասկերանի շրջանում, նախկինում՝ Արցախի Վարանդա գավառում: Բնակավայրի մասին պահպանված հիշատակությունները վերաբերում են վաղ միջնադարին։
16–17-րդ դարերում Ավետարանոցը հանդիսանում էր Մելիք Շահնազարյանների իշխանության կենտրոնը: Գյուղը հայտնի է նաև որպես ազատագրական պայքարի կարևոր կենտրոններից մեկը:
Ավետարանոցը հիրավի բաց թանգարան է երկնքի տակ: Գյուղում և նրա շրջակայքում պատմական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններ կան։ Դրանց թվում են՝ Կուսանանց անապատը (1616 թ.), Սբ. Աստվածածին եկեղեցին (1651 թ.), Մելիք–Շահնազարյանների 3 ապարանքները, Ավետարանոցի ամրոցը»։⠀