կարևոր
1321 դիտում, 16 ժամ առաջ - 2025-09-23 11:23
Աշխարհ

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը (բարձր մակարդակի շաբաթը) ՝ պետությունների և կառավարությունների շուրջ 150 ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: 

«ՏԱՍՍ» գործակալությունը  գրում է, որ շաբաթվա ընթացքում ղեկավարները կքննարկեն գլոբալ հիմնական մարտահրավերները՝ խաղաղության ամրապնդում, կայուն զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն, գենդերային հավասարություն, արհեստական ​​բանականության կառավարում, պայքար ոչ վարակիչ հիվանդությունների և հոգեկան խանգարումների դեմ, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքներ: 

Միջոցառումը նվիրված է ՄԱԿ-ի 80-ամյակին, առանցքային թեման է «Միասին ավելի լավ է. 80 տարի և ավելի՝ հանուն խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների»:

Քննարկումներին կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչներ, դիտորդներ՝ Վատիկանից և Պաղեստինից, ինչպես նաև ԵՄ-ից: Սպասվում են պետությունների, կառավարությունների և պատվիրակությունների ղեկավարների ելույթներ: 

Նիստերը տեղի կունենան սեպտեմբերի 23-29-ը, սեպտեմբերի 28-ը կլինի հանգստյան օր: Ասամբլեայի շրջանակներում կկայանան երկկողմ հանդիպումներ և թեմատիկ միջոցառումներ: